Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ միջազգային հանրությունը ոչ միայն չի օգնում արցախցիների իրավունքների պաշտպանությանը, այլև խանգարում է. Արցախի ՄԻՊ

Հունիս 11,2020 23:40

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախ-Հայաստան երրորդ ճանապարհի կառուցմանն առնչվող Եվրախորհրդարանի երեք պատգամավորների տարածած հայտարարությունն ամբողջովին կրկնում էր ադրբեջանական քարոզչական թեզերը, ինչը հանգեցնում է հիմնավոր կասկածի, որ այն գրվել է Բաքվում: Սակայն առավել ցավալին այն է, որ մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանությանը կոչված եվրոպացի պաշտոնատար անձինք ոչ միայն որևէ բառ երբևէ չեն ասել միջազգային մեկուսացման ու ադրբեջանական սպառնալիքների պայմաններում ապրող արցախցիների իրավունքների մասին, այլ նույնիսկ որոշում են դատապարտող հայտարարություն անել մեր սեփական ջանքերով ու միջոցներով իրականացվող զարգացման ծրագրերի վերաբերյալ:

Միջազգային հանրության անունից ներկայացող գործիչները, եթե չեն այցելում Արցախ, եթե աջակցություն չեն ցուցաբերում մեր իրավունքների պաշտպանությանը, եթե չեն սանձում Ադրբեջանի ակնբախ հանցագործություններն ու ագրեսիվությունը, եթե նույնիսկ շնորհակալություն չեն ասում ՀՀ-ին ու աշխարհասփյուռ հայությանը իրենց փոխարեն իրենց միջազգային պարտավորությունները կատարելու համար, ապա գոնե պետք է լռեն ու ջուր չլցնեն ադրբեջանական հայատյաց ու ռազմաշունչ քարոզչության ու գործողությունների ջրաղացին: Ես կառաջարկեի նրանց մտածել Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման մասին, առավել ևս, երբ կորոնավիրուսի այս ճգնաժամի պայմաններում իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ են նշանակում ազատ տեղաշարժի նման սահմանափակումներն ու մեկուսացումը:

Արցախի բնակչությունն ունի բոլոր իրավունքները, ինչ հայտարարություն կատարած անձինք, և մեր անվտանգության ապահովման, զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերը մենք կլուծենք ողջ հայության աջակցությամբ, նրանցից ակնկալվում է միայն չխանգարել…»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930