Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանում աշխատանքային միգրանտները քայլելով վերադարձել են իրենց ծննդավայր, որ մահանան իրենց ծննդավայրում

Հունիս 11,2020 23:35

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հինգշաբթի առցանց վեբինար էր կազմակերպել «Կորոնավիրուս․ առաջնագծում պայքարողները» թեմայով։

CADUS հասարակական կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Սեբաստիան Յունեմանը նշեց, որ այժմ իրենք աշխատում են․ «Չկան մահճակալներ, չկա տարածք, և չկան բժիշկներ, որ բուժեն»:

Սիրիայում՝ փախստականների մեծ ճամբարում։ Նա նշեց, որ Սիրիայում իրենք կարող են ախտորոշել տարբեր ախտանիշներով, և ոչ լաբորատորիաների միջոցով․ «Մեկ այլ մարտահրավեր է այն, որ երկրի սահմանները փակ են։ Դա նշանակում է, որ մեր միջազգային աշխատակազմը չի կարող մուտք գործել երկիր, իսկ ոմանք էլ ստիպված են ավելի երկար մնալ, քան նախատեսել էին։ Ինչը մեծ խնդիր է, որը ազդում է անձանց վրա»։

«Փրաջվալա» կազմակերպության հիմնադիր, 2018 թվականին Ավրորայի հերոս Սունիտա Քրիշնան նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ամեն ինչ փակվել է Հնդկաստանում․ նույնիսկ թաղամասերը դարձել են առանձին միավոր։ Նա նկատեց, որ երկրում չէին հաշվարկել ընդհանուր վախի զգացողությունը․ «Ավելի քան 15 միլիոն աշխատանքային միգրանտների մոտ խուճապային իրավիճակ էր։ Նրանք վերադարձել են իրենց ծննդավայր՝ քայլելով հազարավոր կիլոմետրեր, իրենց երեխաների հետ, հղիները, ծերերը, որ ինչ-որ մի կերպ հասնեն իրենց քաղաքները, որ կարողանան մահանալ իրենց ծննդավայրում, և ոչ թե մեծ քաղաքում, որտեղ աշխատում են։ Դա ամենամեծ միգրանտների արտագաղթն էր, ամենամեծ մարդկային ողբերգությունն է, որը մենք տեսանք մեր փողոցներում»։

Նա հավելեց, որ իր նահանգում առողջապահական համակարգը թույլ է զարգացած։ Մարդիկ մեծամասամբ օգտվում են մասնավոր հիվանդանոցներից։ Իսկ կառավարությունը որոշում է կայացրել, որ կորոնավիրուսով հիվանդները բուժում կստանան միայն պետական հիվանդանոցներում․ «Եվ հանկարծ ամբողջ հանրային առողջապահական համակարգը փլուզվեց։ Ոստիկանները, բժիշկները, բուժքույրները սկսեցին վարակվել։ Եվ հիմա չկան մահճակալներ, չկա տարածք, և չկան բժիշկներ, որ բուժեն։ Այսպիսով՝ տեղի է ունենում մեկ այլ մեծ ողբերգություն»։

Իսկ իրենց համար իրավիճակը ավելի դժվար դարձավ, քանի որ կազմակերպությունը չէր կարող դադարեցնել իրենց աշխատանքները․ «Մենք ունենք հինգ մեծ ապաստարաններ այն աղջիկների համար, որոնք փրկվել են թրաֆիքինգից, մասնավորապես՝ սեքսուալ թրաֆիքինգից։ Մենք չենք կարող իրենց լքել։ Մենք ունենք ավելի քան 600 բնակիչ։ Մենք պետք է կերակրենք նրանց այն իրավիճակում, երբ ամեն ինչ փակ է, ֆինանսավորումը մեծ մարտահրավեր է դարձել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930