Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիվեր Վարհեի․ Եվրոպայի համար Արևելյան գործընկերությունը դեռ առաջնահերթություն է

Հունիս 11,2020 21:33

«Մենք այսօր ոչ միայն բեղմնավոր հանդիպում ենք ունեցել Արևելյան գործընկեր երկրների հետ, բայց նաև մենք հող ենք նախապատրաստել հաջորդ շաբաթ առաջնորդների հանդիպման համար»,- Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների տեսահանդիպումից հետո ասաց ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։

Նա նշեց, որ քննարկվել է երկու հարց՝ արձագանքը կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին և Արևելյան գործընկերության ապագան։ «Արդեն մարտին մենք հանդես եկանք Արևելյան գործընկերության թարմացումով։ Եվ մենք հստակեցրեցինք ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, կարծում եմ բոլոր անդամ երկրները, որոնք ելույթ ունեցան, այս նկատառումը արեցին, որ Եվրոպայի համար Արևելյան գործընկերությունը դեռ առաջնահերթություն է, և այն կշարունակի առաջնահերթություն լինել մեզ համար»,- ասաց նա։

Օլիվեր Վարհեիի խոսքերով՝ համավարակի ընթացքում իրենք մոբիլիզացրել են մոտ 1 միլիարդ եվրո՝ օգնություն տրամադրելու համար․ «Աշխատանքի երեք հատված կար։ Առաջինը՝ անմիջական կարիքների համար, երբ մենք մոբիլիզացրել ենք 80 միլիոն եվրո, որից մենք մատակարարում և շարունակում ենք մատակարարել բժշկական սարքավորումներ և անհրաժեշտ սարքավորումները՝ պայքարելու համար առողջապահական ճգնաժամի դեմ։ Հետո, մենք աշխատել ենք ստեղծել ճկունություն առողջապահական և սոցիալական համակարգներում, որ ինտենսիվ թերապիայի բաժանմունքները և սոցիալական աջակցություն տրամադրվի առավել խոցելի խմբերին։ Բայց նաև մենք սկսել ենք օգնություն տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին, որպեսզի տնտեսությունը աշխատեցնենք տնտեսությունը և օգնենք այս երկրներին աշխատեցնել տնտեսությունը և սահմանափակել տնտեսության վնասը, որը կարող է այս ճգնաժամը հասցնել»։

Նա նշեց, որ համաձայնվել են, որ կորոնավիրուսից հետո, ճկունությունը լինելու է ԵՄ-Արևելյան գործընկերության երկրների հարաբերությունների առանցքային թեման․ «Ճկունություն, երբ խոսքը տնտեսության մասին է, կամ կապի, կամ երբ այս երկրները կմիանան մեր առանցքային քաղաքականություններին, ինչպիսինն է Կանաչ գործարքը կամ Թվային Եվրոպա նախաձեռնությունը։ Բայց դրա համար մենք պետք է ստեղծենք առողջ տնտեսություն։ Կարծում եմ, որ մենք ունենք նրանց հաստատումը, որ իրենք ևս սա առաջնահերթություն են համարում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930