Հոլանդական SciSports ընկերությունը Լյովենի համալսարանի հետ համատեղ հետազոտել է արգենտինացի Լիոնել Մեսսիի եւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի խաղային որակները: Այս մասին տեղեկացրել է Sport.es հանդեսը:
Արդյունքների ամփոփումից պարզվել է, որ խաղադաշտում «Բարսելոնայի» հարձակվողը երկու անգամ գերազանցում է «Յուվենտուսի» իր մրցակցին:
Գնահատվել են բոլոր գործողությունները, որ 2013-2016 թվականների միջակայքում ֆուտբոլիստները կատարել են խաղերի ընթացքում եւ վերջնական արդյունքում նրանց ունեցած դերակատարությունը: Մեսսին վաստակել է 1,21 բալ, Ռոնալդուն՝ 0,61: Ընդ որում, պարզվել է, որ Մեսսին ավելի շատ է լինում գնդակով, ավելի շատ պահեր է ստեղծում եւ ավելի մեծ ազդեցություն է ունենում խաղի վերջնական արդյունքի վրա, քան պորտուգալացին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ