Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նորանշանակ նախագահի ունեցվածքը. Կենտրոնում բնակարան ունի, հաշվին 5 միլիոնից ավելի գումար

Հունիս 11,2020 21:12

Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը չորս տարի առաջ Կենտրոն վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան: Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած ՊԵԿ ղեկավարի հայտարարագրից: Բնակարանը համատեղ սեփականությամբ է գտնվում է բազմաբնակարան շենքում, բայց արժեքը նշված չէ: Էդվարդ Հովհաննիսյանը հայտարարագիրը ներկայացրել է այս տարվա մայիսին, երբ դեռ զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը:

Հովհաննիսյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ տարեսկզբին ունեցել է 2001 թվականի արտադրության «BMW» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2013 թվականին, սակայն հաշվետու տարվա ավարտին ավտոմեքենան այլեւս առկա չի եղել: Սակայն, նույն տարվա վերջում ՊԵԿ նախագահի տեղակալը նվեր է ստացել 2014 թվականի արտադրության «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենա: Հաշվետու տարում՝ 2019 թվականին Էդվարդ Հովհաննիսյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1 միլիոն 105 հազար, տարեվերջին՝ 765 հազար, սակայն այս գումարի արժույթը նշված չէ, ծագման աղբյուրը՝ նույնպես:

Կանխիկ գումար ՊԵԿ նորանշանակ նախագահը նույնպես հայտարարագրել է տարեսկզբին ունեցել է 8 միլիոն 700 հազար դրամ, տարեվերջին՝ 5 միլիոն 300 հազար դրամ:

ՊԵԿ պաշտոնյայի հայտարարագրած այլ ֆինանսական միջոցները վարձատրություն են աշխատանքի դիմաց: Վարձատրության գումարը կազմել է 14 միլիոն 531 հազար դրամ: Հայտարարագրից նաեւ տեղեկանում ենք, որ Էդվարդ Հովհաննիսյանը Հայաստանի բանկերից մեկից 2 միլիոն 900 հազար դրամ փոխառություն է ստացել իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից՝ 100 հազար դրամ միանվագ աջակցություն:

Նահապետ Հովհաննիսյանից էլ որպես նվիրատվություն ՊԵԿ նախագահը ստացել է 10 միլիոն 470 հազար դրամ:
Փոխարենը դրամական միջոցներով աղքատ է ՊԵԿ նախագահի տիկնոջ՝ Մադլենա Հայրապետյանի հայտարարագիրը: Նրա անունով հայտարարագրում ո՛չ բնակարան կա ո՛չ՝ ավտոմեքենա: Էդվարդ Հովհաննիսյանի կինն ունի կանխիկ՝ 3 միլիոն 200 հազար դրամ եւ 300 դոլար: ՊԵԿ նախագահի կինը նույնպես իր հայտարարագրում միանվագ վճար նշել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից՝ 500 հազար դրամի չափով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930