Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների տեսահանդիպումից հետո Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը և ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հանդես եկան մամուլի ասուլիսով։
Ժոզեֆ Բորելը նշեց, որ շատ կարևոր հանդիպում էր, որին մասնակցում էին 33 արտաքին գործերի նախարարներ․ «Մենք քննարկել ենք կորոնավիրուս համավարակի դեմ արձագանքը մեր հարևանությունը, և պատրաստվել ենք ԵՄ և Արևելյան հարևանության առաջնորդների հաջորդ տեսակոնֆերանսին, որը տեղի կունենա հունիսի 18-ին»։
Նա ընդգծեց, որ հստակ ուղերձ են հղել Արևելյան գործընկերներին․ «Նույնիսկ դժվար պահերին, դուք կարող եք հույս դնել մեզ վրա։ Մենք կանգնած եք ձեր կողքին և աջակցում ենք ձեզ։ Բայց միևնույն ժամանակ մենք միասին պետք է նայենք ապագային և արտացոլենք, թե լավագույնս ինչպես կարելի է ձևավորել այս հարաբերությունները»։
Ամփոփելով իր խոսքը՝ Ժոզեֆ Բորելը ասաց․ «Արևելյան գործընկերությունը հաջողության պատմություն է։ Եվ մենք ցանկանում ենք, որ այս հաջողության պատմությունը շարունակվի՝ ի շահ մեր բոլոր քաղաքացիների։ Այն 11 տարի է, ինչ հաջողակ քաղաքականություն է, բայց դեռ շատ բան կա անելու, և դեռ շատ բանի կարող ենք հասնել միասին»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ