Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հեռավար նիստն անցկացվել է պահպանելով կորոնավիրուսի տարածման դեմ սահմանված չափորոշիչների պահպանումով: Այն վարել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: Հիմնական թեմաներն եղել են Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպական եւ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը:
Առանձին մարզաձեւերից ընդգծված բացասական վերաբերմունքի է արժանացել ծանրամարտը, որին սպառնում է անգամ օլիմպիական խաղերի ծրագրից հանելու վտանգը, ինչի պատճառ կարող են դառնալ IWF նախկին ղեկավարության կոռուպցիոն գործունեությունը եւ այլ խախտումներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ