Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Կարո Փայլան․ «Ոչ ոք առանց ԺԴԿ-ի չի կարող հաղթել Էրդողանին». Ermenihaber.am

Հունիս 11,2020 21:55

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) փոխնախագահ, մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը թուրքական «T24» լրատվական կայքին տված հարցազրույցում խոսել է ԺԴԿ-ի կողմից նախաձեռնվող քայլարշավի, պատգամավորների ձերբակալությունների ու այլ թեմաների մասին։

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ իշխանությունները կարգելեն քրդամետ կուսակցության կազմակերպելիք քայլերթը՝ հայ պատգամավորը նշել է, որ դա խտրականություն կլինի ԺԴԿ-ի նկատմամբ, քանի որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Քեմալ Քըլըչդարօղլուն (գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ-խմբ․) ու Դևլեթ Բահչելին («Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ-խմբ․) իրենց ուզած ժամանակ իրենց ուզած ուղղությամբ քայլել են։

Փայլանը պատասխանել է նաև ընտրական օրենսգիրքը փոփոխելու ու այդպիսով փոքր ընդդիմադիր կուսակցությունների համար խորհրդարան մտնելու ճանապարհին խնդիրներ ստեղծելու իշխանությունների նախաձեռնությունների մասին հարցին։ Հայ պատգամավորը նշել է, որ իրենք չեն վախենում այդ փոփոխություններից, քանի որ ԺԴԿ-ն միշտ էլ կարողացել է հաղթահարել ընտրական շեմը և մտնել մեջլիս։

«ԺԴԿ-ին միշտ էլ հաջողվել է մտնել խորհրդարան։ Առանց ԺԴԿ-ի ոչ ոք չի կարող հաղթել Էրդողանին։ ԺԴԿ-ի դեմ արածների մեկ հազարերորդական մասը եթե այլ կուսակցության դեմ արած լինեին, չէր կարողանա ոտքի վրա կանգնել։ Սակայն մենք շատ պինդ կանգնած ենք ոտքի վրա»։

Աղբյուր`   Ermenihaber.am/T24

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930