Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շտապօգնության բժիշկների քանակը նվազել է, քանի որ նրանք աշխատանքի են անցել հիվանդանոցներում. Տիգրան Գեւորգյան

Հունիս 11,2020 20:00

«Շտապօգնության կենտրոն» ենթակայանի սրտային վերակենդանացման բրիգադի բժիշկ Տիգրան Գեւորգյանն այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց, որ այս օրերին շտապօգնությունը կատարում է ահռելի ծավալի աշխատանք, խոսքը թե՛ հիվանդների՝ բուժհաստատությունից բուժհաստատություն տեղափոխելու մասին է, թե՛ ախտորոշման ու բուժման գործընթացը ավելի արդյունավետ կազմակերպելու. «Վերջին ցուցումներով հոսպիտալացման ենթակա չեն այն հիվանդները, ովքեր ջերմում են ոչ ավելի 38 աստիճանից, արյան թթվածնով հագեցածությունը կազմում է 93 եւ ավելի տոկոս եւ կամ շնչառական շարժումների թիվը րոպեում 22-ից պակաս է: Այն վարակակիրները, ովքեր ավելի լավ վիճակում են գտնվում, քան այս չափանիշներն են, ենթակա են բուժապահովման առողջության պահպանման առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների կողմից»:

Գեւորգյանն ասաց, որ շտապօգնության բժիշկների ուսերին մեծ բեռ դրված, որովհետեւ կան հիվանդներ, որ չեն ցանկանում պոլիկլինիկաներին դիմել, վախենում են, նրանց պետք է հոգեբանական օգնություն տրամադրել: Նա նաեւ տեղեկացրեց, որ շտապօգնության բժիշկների քանակը նվազել է, քանի որ նրանք աշխատանքի են անցել հիվանդանոցներում ու իրենք անում են ամեն ինչ, որ նրանց բացը չզգացվի:

Կանչերի թիվն աճել է համավարակի ժամանակահատվածում, կանչերի մեծ մասը ջերմող հիվանդներից է, ովքեր թեստ չեն հանձնել, չունեն դրական պատասխան, բայց վախեցած զանգում են շտապօգնություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930