Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում մեծ թվով բժիշկներ են վարակվել․ տասնյակ ոստիկաններ ինքնամեկուսացել

Հունիս 11,2020 19:45

Շիրակի մարզպետարանի հաղորդած այսօրվա տվյալներով՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում  կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, որոնցից 45-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Այս օրերի ընթացքում,  բարեբախտաբար, Շիրակի մարզում  մահվան նոր դեպքեր չեն արձանագրվել, 28 հիվանդների էլ  տեղափոխել  են Երևան։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հիվանդների թվաքանակի համեմատաբար  քիչ լինելը դեռ չի նշանակում, որ այս մարզում վարակը տարածված չէ։ Նույն պաշտոնական տվյալներով՝ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 758 քաղաքացի, որոնցից 118-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով և հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Նշենք, որ Շիրակի մարզից տասնյակ ոստիկաններ ինքնամեկուսացել են․  հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հետազոտություններ էր անցկացրել Շիրակի մարզի ոստիկանության տարբեր բաժանմունքներում․ վարակակիրներ հայտնաբերվել էին ամենուր՝ թե՛ Ախուրյանի ոստիկանությունում, թե՛ Գյումրու «Կումայրի» և «Մուշ» բաժիններում։ Ամեն բաժնում 1-3 վարակակիր եղել է, որոնց պատճառով էլ տասնյակ ոստիկաններ ինքնամեկուսացման ցուցում են ստացել։

Վերջին օրերին հիվանդացության նոր դեպքեր են արձանագրվել նաև բուժաշխատողների շրջանում։

Հիշեցնենք, որ 3 օր առաջ վարակի նոր օջախներ են հայտնաբերվել Գյումրու տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող երկու ֆաբրիկաներում՝ «Լենտեքս»-ում ու «Սվետտեքստ»-ում․ այնտեղ կան կորոնավիրուսով հիվանդ բավական մեծ թվով աշխատակիցներ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930