Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ համար շարունակում են խնդիր լինել հավաքույթները, խոսքը վերաբերում է ծննդյան արարողություններին, հարսանիքներին եւ իհարկե նաեւ թաղումներին». Պապիկյան

Հունիս 11,2020 19:15

«Այսօր մեզ համար շարունակում են խնդիր լինել հավաքույթները: Խոսքը վերաբերում է ծննդյան արարողություններին, հարսանիքներին եւ իհարկե նաեւ թաղումներին ու սգո արարողություններին: Սա մեծ խնդիր է վարակի տարածման համար ու մեր հանրության զգալի հատվածը շարունակում է խնդրին վերաբերվել զգացմունքայնության հենքով դիրքորոշվելով», – այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա ասաց, որ յուրաքանչյուրիս գործողությամբ կարող են փրկվել կյանքեր ու յուրաքանչյուրիս անգործությամբ կարող են արձանագրվել մահեր. «Էական չի, թե սգո արարողության ժամանակ հանգուցյալը մահացել է նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդությունի՞ց, թե՞ այլ հիվանդությունից: Այդտեղ գտնվող պոտենցիալ մարդը մարող է հանդիսանալ յուրաքանչյուրիս առողջության, հետագայում նաեւ այլ վարակի տարածման աղբյուր»:

Պապիկյանն ասաց, որ վերջին շրջանում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին տրվել են հանձնարարություններ, որ իրենք հանդիսանան համայնքում պատասխանատուն՝ հավաքույթները պարետի կողմից որոշված քանակից ավելի թույլ չտալու, թեեւ հասկանում են, որ սա բավականին բարդ խնդիր է, երբ մարդիկ կորցնում են հարազատներ, զգացմունքային են լինում ու դժվար է լինում բացատրել խնդրի կարեւորությունը. «Սա ընդամենը արգելք չէ ու որեւէ մեկի քմահաճույքը չէ, սա յուրաքանչուրիս պարտք է կանխելու համավարակի տարածումը»:

Պապիկյանն ասաց, որ չնայած ռեստորաններում հնարավոր չէ հարսանիքներ իրականացնել, որովհետեւ ոստիկանները հսկում են, բայց միայն արգելքով չէ, որ պետք է հասնեն արդյունքի, մարդիկ պետք է գիտակցաբար մոտենան խնդրին: Կարող են լինել ծնունդներ, բայց՝ սահմանված կարգին համապատասխան. «Եթե արգելք կա, պետք չէ դրանք անել տներում, անել գաղտնի: Ուզում եմ հորդորել ենթարկվել պարետատան կանոններին, ՏԻՄ մարմիններին, ոստիկանության ցուցումներին, կրել դիմակներ ու փրկել կյանքեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930