«Ռուսական կողմը սպասում է գործընթացի շուտափույթ ավարտին»,- Ռուսաստանի օրվա նախօրեին անցկացվող մամուլի ասուլիսին խոսելով ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ հուշագրի ստորագրման գործընթացի մասին՝ ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքը թույլատրելու վերաբերյալ, տեղեկացրեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Դեսպանը նաև հավելեց. «Հիշում եք, որ այդ առիթով եղավ հայտարարություն, որ հարցը միջգերատեսչական համաձայնության փուլում է, սակայն այժմ համավարակի տարածմամբ պայմանավորված՝ գործընթացը դադարեցված է»:
Սերգեյ Կոպիրկինը վստահ է, որ հուշագրի ստորագրումը, իրագործումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն ՌԴ-ի և Հայաստանի, այլև ողջ հետխորհրդային տարածքի սանիտարահամաճարակային իրավիճակի վրա:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ