«Արցախ/Տեղեկատվական շտաբ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ Հադրութի շրջանային բաժնի մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել շրջանի մի շարք համայնքների բնակիչներից:
Նշված քաղաքացիները Ստեփանակերտ քաղաքից ժամանած և համայնքներից մեկում սգո արարողության մասնակցած քաղաքացու շփման շրջանակից են։ Նմուշառված բոլոր բնակիչները մեկուսացված են։ Բաժնի մասնագետների կողմից տեղերում իրականացվել են նաև ախտահանման աշխատանքներ, որոնք պարբերական բնույթ կկրեն:
Նշենք, որ ԱՀ Պարետ Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ ս․թ․ հունիսի 11-ի՝ ժամը 14։00-ից Հադրութի շրջանի Հարթաշեն, Ակնաղբյուր, Քուրաթաղ և Ուխտաձոր համայնքներում կիրառվում են ժամանակավոր սահմանափակումներ։
Հավելենք նաև, որ շրջանում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպք այս պահի դրությամբ չկա»։