Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. «Երբեմն անդամ-պետություններն են գերի դառնում մենաշնորհ ունեցող կազմակերպությունների ձեռքում»

Հունիս 11,2020 17:32

«Իդեալական փաստը, որին ձգտում ենք, այն է, որ ԵՏՄ տարածքում բոլոր տնտեսվարողները նույն գնով ստանան գազը՝ էներգակիրը: Էներգակիրների ընդհանուր ԵՏՄ շուկան նախատեսվում է ձեւավորել 2025թ.-ին, բայց այդ ուղղությամբ ինտենսիվ բանակցություններ են գնում»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԵՏՄ-ի շրջանակում ձեւավորվելիք էներգակիրների ընդհանուր շուկային՝ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա բնորոշմամբ՝ սա նուրբ խնդիր է, որտեղ ամեն մեկն իր շահերն ունի. «Երբեմն անդամ-պետություններն են ինչ-որ առումով գերի դառնում մենաշնորհ ունեցող կազմակերպությունների ձեռքում, եւ սա միայն ԵՏՄ-ին չէ, որ վերաբերում է: Մենաշնորհային կազմակերպություններն ուզում են իրենց շահույթն ապահովել անգամ այն դեպքում, երբ համաշխարհային գներն անկում են»:

Քոչարյանի խոսքով՝ նպատակն այն է, որ ԵՏՄ անդամ որեւէ երկրի հանդեպ խտրական վերաբերմունք չլինի. «Կա մի պայմանավորվածություն՝ Ռուսաստանը բոլոր մնացած սուբյեկտներին գազը վաճառելու է նույն գնով: Սա արդեն մի քայլ առաջ է, թեեւ իդեալական չէ: Խնդիրը վերաբերում է գազի փոխադրմանը: Այ այստեղ խնդիր ունենք, որը դեռ չի լուծվել, եւ դրա շուրջ բուռն քննարկումներ եղան: Ղազախստանն ու Ռուսաստանն էներգակիր արտահանող են, մյուս երեքը՝ ներկրող: Այս ուղղությամբ բանակցությունները շարունակվում են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930