«Ես այդ հարցերի վերաբերյալ տիրապետում եմ հավասարապես այն մակարդակի տեղեկատվության, ինչ ծավալի տեղեկություններ հայտնվում են մամուլում»,-անդրադառնալով ՀՀ-ից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի՝ ՌԴ տեղափոխման խնդրին առնչվող հարցերին՝ այսպես պատասխանեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Ռուսաստանի օրվա նախօրեին անցկացվող մամուլի ասուլիսին:
Դեսպանն ասաց, որ այս առիթով քիչ բան ունի հավելելու:
Հիշեցնենք՝ մայիսի 18-ին տեղեկություններ տարածվեցին, որ ՌԴ Վորոնեժ քաղաքի օդանավակայանում բռնագրավել են մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակը, որը բերվել էր Հայաստանից:
Ավելի վաղ «Բոյլերնայա» Telegram-ալիքը հաղորդել էր, 6590 որ ապրիլի 25-ին ՌԴ ԱԴԾ աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են մաքսանենգ ծխախոտի 40 տոննա ընդհանուր քաշով խմբաքանակ, որը Հայաստանից Աֆղանստան էր տեղափոխվում ՝ Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով։
Կարդացեք նաև
Սերգեյ Կոպիրկինը միայն վստահեցրեց, որ այս հարցով դեսպանությունը ցուցումներ չի ստացել, ուստի մեկնաբանություններ տալ չի կարող: Նա հորդորեց դիմել այս հարցով տեղյակ մարմինների, որոնք զբաղվում են նման խնդիրներով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ