Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողակենտրոն քաղաքականություն պետք է վարեին թե՛ կառավարությունը, և թե՛ բուհերը. Աննա Կոստանյան

Հունիս 11,2020 17:20

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի գրառումը ուսանողների վարձավճարների վերաբերյալ

Խնդիրը, որի մասին հիմա պետք է ստիպված այս ձևաչափով բարձրաձայնեմ, այսօր փակուղու առաջ է կանգնեցրել հարյուրավոր, գուցե հազարավոր ուսանողների։ Իսկ ինչու եմ անորոշ թիվ ներկայացնում, քանի որ գրեթե վստահ եմ, որ բուհերի կողմից չկա հստակ ուսումնասիրություն, թե այս պահին COVID-19-ով պայմանավորված քանի ուսանող է վարձավճարի պատճառով ստիպված դուրս մնալու բուհից, զրկվելու կրթության իր իրավունքից կամ քննության չմասնակցելու։

Քիչ չեն նամակները, որոնցով ուսանողներն ինձ դիմում են, որ այս պահին ծնողները զրվել են աշխատանքից, բանկերում վարկեր ստանալու հնարավորությունից, սոցիալական աջակցության շրջանակներում էլ հայտնի պատճառներով՝ ոչ բոլոր ուսանողներն են կարողացել ընդգրկվել, հետևաբար վարձն այս պահին չվճարելու պատճառով քննություններին մասնակցելու հնարավորություն չեն ունենալու։

ℹ️Ուզում եմ նաև հիշեցնել, որ #ՈՒՍԱՆՈՂԱԿԵՆՏՐՈՆ քաղաքականություն պետք է վարեր թե՛ կառավարությունը և թե՛ բուհերը, բայց կարծես հակառակն է տեղի ունենում։

Միևնույն ժամանակ հանուն օբյեկտիվության ասեմ, որ ինքնաֆինանսավորման հանգամանքով պայմանավորված՝ բուհերը համատարած փոխհատուցումներ և զիջումներ գուցե չեն կարող թույլ տալ։ Սակայն մի շատ կարևոր հանգամանք, այնուամենայնիվ, պատահաբար, թե միտումնավոր, դուրս է մնում բոլորի ուշադրությունից․

❌հեռավար կրթությամբ պայմանավորված՝ տուժել է նաև բուհական կրթության որակը, դասերը ոչ լիարժեքորեն են իրականացվել, ուսանողների մասնակցությունն էլ համապատասխանաբար նվազել է։

Ըստ այդմ, կոչ եմ անում բոլոր բուհերին

1.հաշվի առնել պետության սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակը

2.վճարովի հիմունքներով սովորող՝ մասնավորապես դրական առաջադիմություն ցուցաբերող ուսանողների կրթության իրավունքի իրացման ձգտումը

3.յուրաքանչյուր բուհում իրականացնել ուսումնասիրություն՝ պարզելու վճարովի հիմունքներով սովորող և սոցիալապես անապահով ուսանողների շրջանակը

4.փորձել ընդառաջ գնալ նրանց խնդրանքին՝ տարժամկետ եղանակով վարձավճարները վճարելու սկզբունքով, անհատական վճարման ժամանակացույց ու քարտեզ կազմելու տարբերակով ստանալ իրավունք մասնակցելու քննություններին և շարունակելու կրթությունը (սրա վառ օրինակը ԵՊԲՀ-ն է)։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930