Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն դեմ է ինչի՞ն, ՌԴ-ն ոչ թե դեմ է սկզբունքին, այլ դեմ է իրագործման ձեւին». Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի բանակցությունների մասին

Հունիս 11,2020 16:10

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հիշեցրին մայիսի 21-ին իր հարցազրույցներից մեկը, որտեղ ասել էր՝ գազի գինը չի բարձրանա, մինչդեռ ՀԾԿՀ նախագահը հայտարարեց, որ գազը կթանկանա, բայց սոցիալապես անապահով խավի համար այն չի թանկանա, բանակցությունները գազի գնի շուրջ արդյունք չտվեցի՞ն՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Ես հիմա էլ եմ ասում, որ անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա առնվազն այս պահին: Այդ իմաստով կան բավարար ռեսուրսներ ու բավարար գործիքակազմ, որպեսզի դա տեղի ունենա ու այն հաշվարկներն ու հրապարակումները, որ ես տեսել ու լսել եմ ՀԾԿՀ-ից, վկայում են այն մասին, որ ֆիզիկական անձանց՝ անհատ սպառողների մասով գնի փոփոխություն չի լինի: Ես դա հիմա էլ եմ ասում: Ինչ վերաբերվում է ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ եթե սահմանին գազի գնի փոփոխություն տեղի չունենա, որոշակի չափով՝ ոչ էական, թանկացման հավանականություն կա»:

Հարցին՝ այս պահին հայկական կողմը բանակցություններ է վարում գազի գնի հարցով, որպեսզի գինը նո՞ւյնը մնա, թե՞ որպեսզի նվազեցվի՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները ընթացել են, ընթանում են եւ կընթանան, դա լինելու է մշտական պրոցես: Ցավոք, մենք սահմանին գազի գնի ձեւավորման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմներ չունենք եւ դա է պատճառը, որ այդ խնդիրը ներառել ենք ԵԱՏՄ օրակարգի ամենաբարձր մակարդակում»: Դիտարկմանը՝ բայց Ռուսաստանը դեմ է՝ փոխվարչապետն արձագանքեց. «Ռուսաստանը դեմ լինելու մասին պիտի երկար խոսենք, որովհետեւ ՌԴ-ն դեմ է ինչի՞ն: ՌԴ-ն ոչ թե դեմ է սկզբունքին, այլ դեմ է իրագործման ձեւին: Բայց, ինչեւէ, հիմա մեր բոլորի համար ավելի կարեւոր է, որ գազի գնի ձեւավորման ալգորիթմը լինի հստակ ու երկարատեւ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930