Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը՝ կառավարությունը 100%-ով փոխելու ԲՀԿ-ի պահանջի եւ անվստահություն հայտնելու սպառնալիքների մասին

Հունիս 11,2020 15:59

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին այսօր ԱԺ-ում հարցրեցինք՝ ընդդիմությունը շարունակում է պնդել, որ այս կառավարությունը տապալել է համավարակի դեմ պայքարը, կառավարության աջակցության ծրագրերը թիրախային չեն, ամբողջ ծավալը չեն ընդգրկում, ձեր արձագանքն ինչպիսի՞ն է: Նա պատասխանեց. «Համաձայն չեմ: Նախ` այն արագությամբ եւ ինտենսիվությամբ, որով իրականացրեցինք սոցիալ-տնտեսական օժանդակության ծրագրերը, շատ տպավորիչ են: Կարող եք նայել այլ երկրներում ինչ է արվել, երբ է արվել եւ ինչ ծավալով է արվել եւ համադրեք, համեմատեք, տեսեք, որ առնվազն տեմպի եւ հասցեականության մասով կարող ենք ասել, որ բավականին արդյունավետ միջոցառումներ ենք իրականացրել: Երկրորդը՝ երբ ընդդիմությունը խոսում է ինչ-որ բանի տապալման մասին, դա պետք է լինի ոչ թե հայտարարություն, այլ՝ փաստարկ ու ունենա հիմնավորում, որ դառնա ողջամիտ դիսկուրս: Ես չունեմ մեկնաբանություն, որովհետեւ դա հայտարարություն է»:

Դիտարկմանը, որ դուք ԲՀԿ-ի քվոտայով եք դարձել փոխվարչապետ, ու հիմա, երբ ԲՀԿ-ն ասում է, որ կառավարությունը պետք է 100 տոկոսով փոխվի, աջակցելո՞ւ եք ԲՀԿ-ին, ո՞ր ճամբարում եք լինելու՝ Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Ասել կամ հայտարարել, որ կառավարությունը ձախողել է, դա բավարար չի, որպեսզի նման հարց քննարկվի ընդհանրապես: Պետք է լինեն հիմնավորումներ, պարզաբանումներ ու կոնկրետացումներ: Եթե լինի նման փաստարկ՝ քննարկենք, բայց բուն հայտարարությունը չի կարող լինել դիսկուրսի առարկա: Իսկ հայտարարությունը միայն հայտարարություն է, որի պատասխանը կարող է լինել միայն «ոչ»:

Մենք հիշեցրինք, որ եթե փաստ է ուզում, ԲՀԿ-ականները, ընդդիմությունը մատնանշում են օրինակ կորոնավիրուսի վարակակիրների ահագնացող թվերը, ներդրումների պակասը՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Հարգելիներս, մենք ի՞նչ ներդրումներ ենք ուզում եւ ի՞նչ ենք ակնկալում: Վերջիվերջո եկեք մի բան հասկանանք, այսօր ողջ աշխարհը խոսում է, ըստ էության, ռեցեսիայի մասին: Եթե մենք այդ ֆոնին սկսում ենք քննարկել ներդրումների աճը, ապա դա հնարավոր է քննարկել, բայց եկեք մի հատ նայենք ընդհանուր կոնտեքստի մեջ, հասկանանք որ պահին ինչ ենք քննարկում»:

Մենք ճշտեցինք՝ այս կառավարությանը ամեն դեպքում անվստահություն հայտնելու հիմքեր կա՞ն, թե՞ չկան՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Ո՞նց կարելի է նման հարցադրում անել՝ առանց փաստարկների: Խնդրում եմ ասել՝ ի՞նչ փաստարկներով եք այդ հարցը տալիս»:

Ի պատասխան՝ փոխանցեցինք ընդդիմադիրների դժգոհությունները, որ տնտեսական հեղափոխություն չեղավ, անկում է տնտեսական բոլոր ոլորտներում, չեն իրականացրել իրենց խոստումները՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Համաձայն չեմ, որ անկում է բոլոր ոլորտներում: Այո, արտաքին պարտքը չի բացառվում, որ կաճի, բայց դա բնական գործընթաց է: Հարգելիներս, մենք գործ ունենք ռեցեսիայի հետ, դուք ուզում եք ասել, որ եթե աշխարհում ինչ-որ բան է կատարվում, մեր մոտ դրա հետեւանքը պետք է չզգա՞նք: Բերեք մի հատ լայն նայենք հարցին, ո՞նց կարելի է այդ հարցադրումն անել, իսկ ո՞ր երկրում տնտեսական անկում չի լինելու, կարո՞ղ եք ասել, ո՞ր երկրում չի լինելու 2020-ին, մի հատ ինձ ասեք՝ ասեմ»:

Ըստ փոխվարչապետի, ԲՀԿ-ի կողմից պետք է փաստարկները հնչեն, որից հետո բաց կքննարկվի հարցը, եթե փաստարկները լինեն քննարկման ենթակա:

Մհեր Գրիգորյանը խոսեց նաեւ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունների, ՊԵԿ նախագահի հրաժարականի, նրա հեռախոսը կառավարությունում վերցնելու լուրերի մասին, մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930