Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Արցախի արտաքին հարաբերությունների ու զբոսաշրջության ոլորտների՝ պետբյուջեով նախատեսված ծախսերի կատարման տարեկան հաշվետվությունները

Հունիս 11,2020 15:54

Հունիսի 11-ին Աժ արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները՝ Վահրամ Բալայանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ հրավիրել են նիստ:

Քննարկվել են արտաքին հարաբերությունների ու զբոսաշրջության ոլորտների, հանրային հեռուստառադիոընկերության գործունեության, «Ազատ Արցախ» թերթի 2019թ. պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման տարեկան հաշվետվությունները:

Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ներկայացնելով 2019թ-ի բյուջետային ծախսերի մասին տեղեկատվությունը, նշել է, որ նախարարության պահպանման համար նախատեսվել է 787մլն 706հազ դրամ: Փաստացի ծախսվել է 674մլն 315հազ դրամ, որը կազմել է նախատեսվածի 85,6%-ը:

Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նորանշանակ նախարար Սամվել Շահրամանյանի լիազորությամբ՝ զբոսաշրջության ոլորտի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել Զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ 2019թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Արցախի Հանրապետություն է այցելել 41963 օտարերկրյա զբոսաշրջիկ 93 երկրից՝ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցելով 46,7%-ով: Ներկայացնելով զբոսաշրջության զարգացման ծրագիրը՝ ոլորտի պատասխանատուն նշել է, որ նախատեսվել է 25 մլն դրամ, կատարողականը՝ 19 մլն 517հազ դրամ կամ ծրագրի 78%-ը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արսեն Առստամյանը, խոսելով խորհրդի 2019թ-ի ծախսերի մասին, նշել է, որ նախատեսված 27մլն 958հազ դրամից փաստացի ծախսվել է 26մլն 636հազ դրամը, կատարողականը՝ 95,3%: Խորհրդի նախագահն այնուհետև հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ընթացիկ ծախսերի կառուցվածքը:

«Ազատ Արցախ» թերթի խմբագիր Նորեկ Գասպարյանի փոխանցմամբ՝ պետական բյուջեից թերթին 2019թ-ին հատկացված գումարը եղել է անփոփոխ՝ կազմելով 94մլն 120հազ դրամ: Վաճառքից և բաժանորդագրությունից ստացված եկամուտները կազմել են 4մլն 300հազ դրամ, հայտարարություններից ստացվածը՝ 2մլն դրամ: Սարքավորումներ գնելու նպատակով թերթը պետբուջեից ստացել է լրացուցիչ ֆինանսավորում:

Պատգամավորները ոլորտների պատասխանատուներին են առաջադրել հարցեր և հանդես եկել առաջարկություններով:

2019թ-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների քննարկումը կշարունակվի վաղը՝ հունիսի 12-ին ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930