Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Երկու օրով կասեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 90 և 94 մանկապարտեզների և Արաբկիր վարչական շրջանի թիվ 25 մանկապարտեզի գործունեությունը:
Իրականացված ստուգայցերի ընթացքում այս մանկապարտեզներում հայտնաբերվել են հակահամաճարակային կանոնների պահպանման մի շարք խախտումներ, մասնավորապես`
❌երեք մանկապարտեզներն էլ ապահովված չեն եղել հոսող տաք ջրով,
❌արձանագրվել է սպասքի լվացման հաստատված կանոնների պահպանման թերացում,
Կարդացեք նաև
❌մանկապարտեզներից մեկում խմբերի սանհանգույցներում աղբամաններ չեն եղել»: