Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Դանակով հարվածել է իրեն դիտողություն արած դասընկերոջ նախաբազկին ու դիմել փախուստի. քրեական գործն ուղարկվել է դատարան

Հունիս 11,2020 14:25

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է անչափահասի կողմից դասընկերոջը դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Քննությամբ, մասնավորապես պարզվել է, որ 2019 թվականի նոյեմբերի 26-ին Երևանի դպրոցներից մեկի բակում հասակակից տղաների՝ 12-րդ դասարանի աշակերտների միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ դասաժամին, միջանցքում աղմկելու համար արված դիտողության պատճառով, որի ընթացքում, խուլիգանական դրդումներով, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, շրջապատին հակադրվելու, նրա նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցադրելու ցանկությամբ, մարդկային համակեցության կանոնների նկատմամբ ակնհայտ արհամարհանք դրսևորելով, տղաներից մեկը դանակով դիտավորությամբ հարվածել է իրեն դիտողություն արած դասընկերոջ նախաբազկին՝ պատճառելով  մկանախրձերի, ծղիկային զարկերակի, նյարդի, դաստակի ծղիկային ծալիչի, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մատերի մակերեսային և խորանիստ ծալիչ ջլերի վնասումով, զարկերակային արյունահոսությամբ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, որից հետո դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դպրոցահասակ տղային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930