Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը պետք է պատշաճ իրազեկի բնակչությանը անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր տրամադրելու ընթացակարգի վերաբերյալ. ՄԻՊ

Հունիս 11,2020 13:45

Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ անվճար դեղորայք ստանալու ընթացակարգի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ քաղաքացիների համար չեն իրականացվում։

Մասնավորապես, քաղաքացիները բողոքով նշել են, որ սոցիալական վիճակից ելնելով, հնարավորություն չունեն այս կամ այն դեղորայքը ձեռք բերել: Ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողների մեծ մասը պատկանում է անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերին:

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղաքացիները ստացել այն դեղերը, որոնք տեղ են գտել ՀՀ հիմնական դեղերի ցանկում, ինչպես նաև իրազեկվել են իրենց իրավունքների, միջազգային կամ տեղական կազմակերպությունների կողմից տրամադրվող դեղեր ձեռք բերելու ընթացակարգերի մասին:

Իրազեկում ենք, որ բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով կամ առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց և առանձին հիվանդություններով տառապող անձանց։

ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշման համաձայն` անվճար կամ արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով խմբերին դեղերով ապահովում է սպասարկող պոլիկլինիկան` մասնագետի նշանակմամբ (Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկին համապատասխան):

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930