Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բռնագանձել 100 000 դրամ՝ հօգուտ «Լիդիան Արմենիայի». դատարանը պարտավորեցրել է Նազելի Վարդանյանին հերքում հրապարակել

Հունիս 11,2020 13:12

«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ ՀՀ առաջին ատյանի դատարանը բավարարել է ընկերության հայցն ընդդեմ բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին:

Հիշեցնենք, որ Նազելի Վարդանյանը, ով ընդգրկված էր ՀՀ վարչապետի որոշմամբ 2018թ. ստեղված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբում, խմբի անդամների 2018թ. նոյեմբերին կայացած հրապարակային քննարկման ընթացքում «Լիդիան Արմենիայի» հասցեին հնչեցրել էր իրականությանը չհամապատասխանող, կեղծ հայտարարություններ, այդ թվում կոռուպցիայի մեջ մեղադրանք, որոնք դատարանը համարեց զրպարտություն:

Դատարանը եզրահանգել է, որ «…բնապահպան փորձագետի դեպքում պատասխանատվության աստիճանը առավել մեծ է, քանի որ հրապարակային խոսքը պետք է լինի լրացուցիչ ստուգված, հիմնավոր, փաստարկված, հավասարակշիռ, բարեխիղճ և զուսպ»: Իսկ տվյալ դեպքում «Լիդիան Արմենիայի» հասցեին Նազելի Վարդանյանի հնչեցրած հայտարարությունը չունի փաստական հիմք, կրել է ոչ հավաստի զրպարտող բնույթ, ինչն էական վնաս է հասցրել «Լիդիան Արմենիայի» գործարար համբավին:

Դատական վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Վճիռն օրինական ուժ ստանալուց հետո դատարանը պարտավորեցրել է Նազելի Վարդանյանին հինգ օրվա ընթացքում առնվազն հազար տպաքանակ ունեցող որևէ թերթում հրապարակել հերքում, ինչպես նաև նրանից հօգուտ «Լիդիան Արմենիայի» բռնագանձել 100 000 ՀՀ դրամ:

Խոսքի ազատության իրավունքը բացարձակ չէ և պետք է ուղեկցվի որոշակի պարտականություններով և պատասխանատվությամբ, այդ թվում հանրության առջև: Հրապարակային խոսքի հանդեպ պատասխանատվությունը բարոյական և իրավական կատեգորիա է, որին պետք է վերաբերվել հարգանքով: Ուստի կոչ ենք անում հետայսու զերծ մնալ «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի ծրագրի վերաբերյալ անպատասխանատու, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից:

Լիդիան Արմենիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930