Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողական իրավունքից հրաժարվել հարկադրելը քրեորեն պատժելի արարք կհամարվի

Հունիս 11,2020 12:41

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հեղինակած՝ «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու» օրինագիծը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում խաբեությամբ, վիճակի խոցելիության օգտագործմամբ, վստահությունը չարաշահելու միջոցով, կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով անձին ծնողական իրավունքից հրաժարվել հարկադրելու համար: Ընդ որում, եթե ենթադրյալ հարկադրողը լինի բուժաշխատող, դա կդիտվի որպես ծանրացնող հանգամանք:

Ինչպես նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը, նախորդ տարի քրեական գործ հարուցվեց՝ երեխաների ապօրինի որդեգրման փաստի առթիվ, եւ այս օրինագիծը նման դեպքերը կանխելուն է միտված, որպեսզի պաշտպանվեն երեխայի շահերը եւ ընտանիքում ապրելու հնարավորությունը: Հավելենք, որ օրինագիծն առաջիկայում քննարկվելու է ԱԺ լիագումար նիստում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930