Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ ենք ափսոսում. Եվրախորհրդարանի հայտարարությունը՝ Հայաստանի և ԼՂ-ի միջև նոր մայրուղու կառուցման մասին

Հունիս 11,2020 12:33

Հայաստանի և Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն, Ժելենա Զավկոն, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարիա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են ընդունել՝ «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման» վերաբերյալ:

«Երրորդ մայրուղու շինարարությունը, որը կապելու է Հայաստանը և Արցախը, և որի մասին հայտարարվել էր նախորդ տարի, շուտով մեկնարկելու է: Ճանապարհային այս նոր ենթակառուցվածքը կապելու է Կապանը (Հայաստան) Հադրութի հետ (Լեռնային Ղարաբաղ)՝ անցնելով Կուբաթլիով և Ջաբրայիլով, որոնք օկուպացված են: Սկզբունքորեն մենք աջակցում ենք այն ծրագրերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապին, մարդկանց շփումներին Արևելյան հարևանության տարածքում: Միևնույն ժամանակ, մայրուղի կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության, ինչը միջազգային իրավունքի խախտում է: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրապնդել Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների անօրինական օկուպացիան: Հետևաբար, մենք շատ ենք ափսոսում այս նախաձեռնության համար, այն բարենպաստ պայմաններ չի ստեղծում վստահության, խաղաղության և հաշտեցման համար:

Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք մեր անկոտրում աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց 2009 հիմնական սկզբունքներին: Որպեսզի նրանց միջնորդությունը հաջողության հնարավորություն ունենա, Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում հավատարիմ մնալ բանակցային գործընթացին՝ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»,- ասվում է համազեկուցողների հայտարարությունում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930