Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է կարողանանք մրցունակ աշխատավարձ առաջարկել». վարձավճարների բարձրացումով ԵՊՀ-ն փորձում է լուծել ֆինանսական խնդիր. «Ժամանակ»

Հունիս 11,2020 11:51

Երևանի պետական համալսարանում վարձավճարների բարձրացումը խնդիր ունի լուծել համալսարանի ֆինանսական դժվարությունները։ Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

Ռեկտորի ԺՊ-ի տեղեկացմամբ՝ վարձավճարները անփոփոխ են մնալու արդեն սովորող ուսանողների համար, իսկ նոր ընդունվողները, ռեկտորի խոսքով, կարող են  նախ ծանոթանալ վարձավճարներին, հետո որոշում կայացնել։ «Նրանք, ովքեր ընդունվել են մեկ, երկու տարի առաջ, նրանց հետ կնքվել է պայմանագիր մինչև ուսման ավարտը։ Այս որոշումն իրենց չի վերաբերում։ Սա վերաբերում է նոր ընդունվողներին, ովքեր դիմում տալուց ամիսներ առաջ արդեն տեղյակ էին նոր վարձաչափերի մասին»,- ասաց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։

Վարձավճարների բարձրացմանը զուգահեռ, Գևորգյանի խոսքով, դիմորդների քանակը չի նվազել, այլ հակառակը։

Հարցրինք՝ ինչի՞ց ելնելով են որոշում կայացրել բարձրացնել վարձավճարները, և արդյոք այս իրավիճակում դա ուսանողներին սոցիալական նոր խնդիրների առաջ չի՞ կանգնեցնի, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց.  «Համալսարանը փորձում է լուծել ֆինանսական խնդիր։ Ուրիշ խնդիր չունի լուծելու։ Եթե մենք ուզում ենք, որպեսզի համալսարանը լինի հրապուրիչ, երիտասարդ, հեռանկարային  մասնագետների համար, մենք պետք է կարողանանք մրցունակ աշխատավարձ առաջարկել։ Իսկ աշխատավարձը գոյանում է վարձավճարներից։ Սա վերջը չի, էլի կլինեն բարձրացումներ, բայց ոչ այս տարի՝ հաջորդ տարիներին»։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930