Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում հաշվառված COVID-19 վարակով կասկածելի 417 բուժառուից կատարվել է նմուշառում

Հունիս 11,2020 11:04

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը տեղեկացնում է.

Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի հունիսի 10-ին,

1.Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ:

2.Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19 վարակով կասկածելի թվով 417 պացիենտներին կատարվել է նմուշառում:

3.Երևանի քաղաքապետարանի ենթակայության շտապ օգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ են տեղափոխվել Covid-19 վարակով հաստատված 92 քաղաքացի:

4.Երևանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում են Covid-19 վարակով հաստատված թվով 1187 պացիենտ, որոնց մոտ հիվանդությունը ընթանում է թեթև ընթացքով:

Միաժամանակ, կրկին խնդրում և հորդորում ենք գրիպանման երևույթների, հազի, ջերմության առկայության դեպքում անհապաղ դիմել Ձեր տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկատարվի ռենտգեն հետազոտություն, ինչպես նաև ուղեգրում՝ նմուշառման:

Եղեք առողջ և պահպանեք անվտանգության կանոնները»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930