Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ անգամ, որեւէ իշխանություն իրեն թույլ չէր տվել էսպես անպարկեշտ, խայտառակ ձեւով ներխուժել մարդու անձնական կյանք». Նաիրա Զոհրաբյան. «Հրապարակ»

Հունիս 11,2020 10:44

Հարցազրույց Նաիրա Զոհրաբյանի հետ

– 2015 թվականին, երբ Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, իր շրջապատից 800 մարդ էր ձերբակալվել, հիմա լուրեր կան, որ Նվեր Ծառուկյանին եւս փորձում են «փակել»։ Ունե՞ք նման տեղեկություն։

– Ես որեւէ բան չեմ բացառում։ Բնականաբար, նման տեղեկատվություն ունենալ չեմ կարող, ինձ էլ են հասնում նման լուրեր։ Այո, 15 թվականին 2 օրվա ընթացքում մեր մոտ 700 համակիրներ, ակտիվիստներ, Ծառուկյանի մերձավոր շրջապատի մարդիկ կալանավորվեցին։ Բայց երբ իմ հարգարժան գործընկերը գրոհում ու գրավում էր ռազմավարական նշանակության օբյեկտ համարվող Ռադիոտունը, նրանց ոչինչ չեղավ։ Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ Նաիրա Զոհրաբյանը գրավեր Ռադիոտունը։ Ես արդեն վաղուց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կլինեի։ Գիտե՞ք, երկիրն այնպիսի ֆուտուրիստական աբսուրդի են հասցրել, որ ես որեւէ բան չեմ բացառում։ Չեմ բացառում ո՛չ իմ, ո՛չ որեւէ մեկի ձերբակալությունը։ Այլեւս հասել ենք մի տեղ, որ որեւէ բան բացառել հնարավոր չէ։ Բայց խառնակ ժամանակներն անցնելու են, ես դրանում վստահ եմ, որովհետեւ իմ տեսակով միշտ գիտեմ, որ չեն կարող այս ահռելի աբսուրդն ու խառնաշփոթը, դիլետանտիզմն ու անպատասխանատվությունը, էսքան՝ սեփական սխալները չընդունելու վախկոտությունը տեւել հավերժ։

– Գագիկ Ծառուկյանը որոշել է դիմել Գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով, որ քրեական գործ հարուցվի տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործով armtimes.com կայքում դատավճիռը հրապարակելու համար։ Նաեւ նշվում է, որ այդ նյութերը չէին կարող հասանելի լինել ինչ-որ երրորդ անձի, եթե պաշտոնատար անձը պաշտոնական դիրքի չարաշահում թույլ չտար։ Ծառուկյանի մասին էլի հրապարակումներ եղել են, ինչո՞ւ այս անգամ որոշեց դիմել իրավապահներին։

– Նախ ասեմ, որ, չկարողանալով փաստացի, կոնկրետ, առարկայական արձագանքել ԲՀԿ քաղխորհրդի նիստում Ծառուկյանի հնչեցրած մտահոգություններին, մեկ շաբաթ է՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ՝ նախարարով, մարզպետով, Երեւանի ավագանիով, բոլոր իրենց կոֆե եփողներով, բաջանաղներով, ժեկի պետերով, մորքուրի հարսներով, հորքուրի գանձերով՝ գումարած իրենց ֆեյք-ինդուստրիան, լծվել են հայհոյելու սուրբ եւ նվիրական գործին։ Ոտքի հանվեց եւ առաջնագիծ բերվեց հայտնի ՊՈԱԿ-ը՝ ֆեյք-ինդուստրիայի ողջ արսենալով, ինչի համար տերեւ առ տերեւ, հատ առ հատ, մասնիկ առ մասնիկ, ճյուղ առ ճյուղ բոլորը պատասխան են տալու Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։ Սա՝ առաջին։ Իշխանությունը, կազմակերպելով մի նիստի եւ մի դատավճռի հանրայնացումը, որն այնուհետ Գերագույն դատարանը բեկանել է, եւ Գագիկ Ծառուկյանն արդարացվել է, անցավ բարոյականության բոլոր հնարավոր ու թույլատրելի սահմանները։ Որեւէ անգամ, որեւէ իշխանություն իրեն թույլ չէր տվել էսպես անպարկեշտ, խայտառակ ձեւով ներխուժել մարդու անձնական կյանք եւ իրենց ֆեյք-ինդուստրիայի ու սազանդարների, իշխանությանը կառչած տարբեր մարզպետիկների ու մարզպետիկների կոֆե եփողների մակարդակով կազմակերպել նման խայտառակ հակագրոհ։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930