«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը կավելանա 11 մլն 488 հազար դոլարի չափով: Բանն այն է, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված «Առավել մասնակցային, արդյունավետ եւ հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագրում փոփոխություն է կատարվել: Եվ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումն էլ կավելանա ավելի քան 39.9 մլն դոլարից մինչեւ 60 մլն դոլարի չափով՝ համաձայնագրի ներքո ծրագրերի իրականացումը շարունակելու նպատակով:
Իսկ, ահա, Համաշխարհային բանկը մեկ տարի ժամկետով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% տոկոսադրույքը: Համաշխարհային բանկի եւ ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով՝ հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։