Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Եթե կարծում եք, որ ես ինչ-որ բանում սխալվել եմ, ներողություն եմ խնդրում»

Հունիս 11,2020 00:38

Խոսելով կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ընթացքում իրենց թույլ տված սխալների եւ դրանք ընդունելու, կառավարության անկեղծության մասին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՖԲ ուղիղ եթերում ասաց. «Եթե կարծում եք, որ ես ինչ-որ բանում սխալվել եմ, ներողություն եմ խնդրում: Հիմա էդ ամեն ինչը հայտնի է, եւ մենք չենք կարող հենվելով էն ժամանակվա գիտելիքի վրա, որը փոխվել է, իսկ գիտելիքը միշտ փոխվում, հաճախ հերքվում, հարստանում է, հիմա չանենք ճիշտ քայլերը: Այդ ժամանակ մենք ամենամեծ, աններելի սխալը գործած կլինենք: Նույնը վերաբերում է մնացած բոլոր փոփոխություններին՝ սահմանափակումներին, դրանց ուժգնությանը, կանոններին:

Կանոններն էլ են փոխվում: Հաճախ ասում են՝ հաստատակամության կամ նվիրվածության բացակայությունն է, կամ մի ձեռքը չգիտի՝ մյուսն ինչ է անում: Ես կարող եմ անկեղծորեն ասել, որ այդ փոփոխությունները նոր գիտելիքի եւ մեր սովորելու վրա է լինում: Եվ այդպես է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Իհարկե, ժամանակի ընթացքում գիտելիքի, կոնսոլիդացիայի արդյունքում, կարծում եմ, փոփոխություններն ավելի քիչ կլինեն, բայց նոր իրավիճակի դեպքում դրանք անխուսափելի կլինեն:

Կարդում եմ շատ քննադատություն սխալների վերաբերյալ, հաշվի եմ առնում պարտադիր, որոշումներ կայացնելիս, խորհուրդներ տալիս իմ գործընկերներին, կառավարության մյուս անդամներին, վարչապետին, հետեւում եմ այլ երկրների սխալներին: Առավելագույնս ազնիվ լինելով բոլորի, ժողովրդի հետ, այդպես պետք է հաղթահարենք այս ամբողջ մարտահրավերը եւ ես հավատում եմ, որ մենք կարող ենք, հավատում եմ մեր քաղաքական կամքին, մեր ազգի հավաքական հասունությանը, որը թույլ կտա կառավարելի վիճակում պահելով ապրել, շարժվել առաջ այնքան, քանի դեռ չունենք երեք ելք. Կամ ուղիղ թիրախային դեղամիջոց կամ պատվաստանյութ, կամ էլ բնական հիվանդության մարում, ինչը նույնպես հնարավոր է նման հիվանդությունների դեպքում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930