Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան․ «Երեկվանից սկսել են իմ նկատմամբ շատ ակտիվ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնել»

Հունիս 11,2020 00:30

«Երկրի հարցը» հաղորդման ընթացքում հաղորդավարը «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց, թե արդյոք վտանգվա՞ծ է իր անվտանգությունը։

Արթուր Վանեցյանը պատասխանեց․ «Ինձ օրինական հիմքով ձերբակալել ուղղակի հնարավոր չէ, որովհետև ես ոչ մի ապօրինություն չեմ արել։ Ինձ կարող են կա՛մ ապօրինի առևանգել և զրկել ազատությունից, որը շատ կարճ է տևելու, կա՛մ պետք է համակերպվեն այն քննադատության հետ, որը ես հնչեցնում եմ այս իշխանությունների վերաբերյալ»։

Նա հավելեց․ «Երեկվանից սկսել են շատ ակտիվ իմ նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնել, ինչը ենթադրում է գաղտնալսումներ, արտաքին դիտում։ Ոչ միայն իմ»։

Հարցին, իսկ Դուք չեք ճանաչո՞ւմ այդ արտաքին դիտում իրականացնողներին, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ ճանաչում է․ «Մի մարդու, որը 20 տարի աշխատել է մի համակարգում և օպեր-լիազորի պաշտոնից հասել է մինչև ծառայության տնօրեն, շատ դժվար է ինչ-որ մի բան անել, որի հերթականությունը ես չգիտեմ։ Մեր կուսակցության գրասենյակի դիմաց դրել են տեսախցիկ, որ տեսնեն՝ ովքեր են գալիս մեր կուսակցություն։ Բոլոր այն անձինք, որոնք գալիս են, գնում են վերցվում են հսկողության։ Անգամ իմ երեխաների հեռախոսներն են գաղտնալսում։ Մենք հասել ենք մի տեղ, որ իմ երեխաների հեռախոսները այսօր գաղտնալսվում են»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930