Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում Հայաստանի դեսպանատան առջեւ տեղի ունեցած ցույցի համար Իսրայելում դեսպանատան բացումն ընդամենը մի առիթ էր, դրվագ. Աշոտյան

Հունիս 11,2020 00:25

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

Իրանում Հայաստանի դեսպանատան առջեւ տեղի ունեցած բողոքի ակցիան դարձավ քաղաքական եւ մասնագիտական բուռն քննարկումների առարկա։ Ուշադիր ծանոթացել եմ կարծիքներին եւ մեկնաբանություններին։ Սակայն, կարծում եմ, մեկ կարեւոր հարց դուրս է մնացել ուշադրությունից։

Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու որոշումը կայացվել ՀՀ Կառավարության նիստին դեռեւս 2019 թվականի սեպտեմբերի 19-ին։

Վստահ եմ, որ հարցն ի սկզբանե եղել է իրանական կողմի ուշադրության ներքո, եւ դժվար է մտածել, թե որոշման ընդունումից 9 ամիս անց է սրվել հարցի ընկալումը Թեհրանում։

Հայաստանի արտաքին քաղաքական խմորումները թույլ են տալիս մտածել, որ տվյալ ակցիայի համար Իսրայելում դեսպանատան բացումն ընդամենը մի առիթ էր, դրվագ, իսկ իրականում Հայաստանին ուղղված նախազգուշական ժեստը կապված էր ավելի խորքային գործընթացների հետ։

Մասնավորապես՝ Հյուսիս- Հարավ աշխարհաքաղաքական առանցքում Փաշինյանի կողմից առաջացված «խցանումների», Ռուսաստանի հետ սրված հարաբերությունների եւ Արեւմուտքի որոշ շրջանակների Հայաստանի արտաքին քաղաքականությանն ուղղակի եւ անուղղակի ներգրավվածության պատճառով։

Մեծ է վտանգը, որ թեպետ Փաշինյանը հայտարարել էր, թե արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու, տակից իրականում սկսել է աշխատել այլ ուղղությամբ։ Մնում է այդ սողացող շրջադարձի ընթացքում երկիրը չգցի աշխարհաքաղաքական «պատահարի» մեջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930