Սրտի մեծ ցավով հայտնում ենք, որ նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով մահացել է ԲՈԿ-ի 057-Քիմիական տեխնոլոգիաներ մասնագիտական խորհրդի նախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սևան Դավթյանը։ Նույն ախտորոշմամբ հիվանդանոցում է 057 մասնագիտական խորհրդի քարտուղար, քիմիական գիտությունների դոկտոր Անահիտ Տոնոյանը։ Անահիտ Տոնոյանն ու Սևան Դավթյանն ամուսիններ են։ Համբերություն ենք մաղթում ծանր վիճակում հայտնված նրանց ընտանիքին, հարազատներին ու հուսով ենք, որ Անահիտ Տոնոյանը մոտակա օրերին կազդուրվի։
Բարձրագույն որակավորման կոմիտե