«Երկրի հարցը» հաղորդման ընթացքում հաղորդավարը «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին խնդրեց անդրադառնալ կուսակցություն հիմնելու վերաբերյալ քննադատություններին։ Մասնավորապես, որ կուսակցություն հիմնելու միտքն անցել է այլ մարդկանց մտքով, որոնք Արթուր Վանեցյանին որպես գործիք են օգտագործում։
Նա արձագանքեց․ «Տեսնելով, թե ինչ վիճակի է հասել մեր երկիրը, և ուր ենք մենք գնում, ես որոշեցի զբաղվել քաղաքականությամբ և վերջ տալ այսօրվա իշխանությունների ապաշնորհ կառավարմանը, արդեն անդունդի եզրին ենք մենք կանգնած։ Արդեն մեր երկիրը եկել հասել է մի կետի, ռուսերեն ասած, «точка невозврата», որ կարող ենք հասնել արդեն ինչ-որ մի կետի, որը անվերադարձ կլինի։ Դա է ինձ դրդել զբաղվել քաղաքականությամբ։ Ինչ վերաբերվում է, որ ինձ դրդել են կամ ուղղորդել են, չկան այդպիսի շրջանակներ, չկան այդպիսի մարդիկ, որոնք կարող են ինձ ինչ-որ մի բան ստիպել, ուղղորդել կամ դրդել։ Այո՛, ես լսում եմ շատ-շատերի, շփվում եմ շատ մարդկանց հետ, կարծիքները լսում եմ, նկատի եմ ունենում իմ որոշումները կայացնելու մեջ։ Բայց իմ որոշումները կայացնում եմ ես անձամբ։ Նորից և նորից կեղծ օրակարգ է բերվում առաջ, թե ես ուղղորդվում եմ ինչ-որ ուժերի կողմից։ Չկա նման բան։ Ես որոշումը կայացրել եմ ինքս, որոշումը կայացրել եմ մի իրավիճակը, երբ ես զբաղեցնում էի այս երկրում շատ բարձր պաշտոն»։
Հարցին, այսինքն՝ քաղաքականություն մտնելու որոշումը առաջացե՞լ է այն ժամանակ, երբ հրաժարականի դիմում է ներկայացրել, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ ոչ․ «Երբ ես հրաժարականի դիմում էի ներկայացրել զբաղեցնում էի շատ բարձր պաշտոն, ունեի մեծ իշխանություն, ունեի հասարակության մեջ մեծ հեղինակություն, դա ես չէ, որ պետք է ասեմ։ Բայց տեսնելով, թե ուր է գնում մեր երկիրը, 7-8 ամիս առաջ դեռևս, ներկայացրեցի հրաժարականս, և հրաժարականիս մեջ հստակ ձևակերպեցի, թե ինչի համար եմ ես գնում։ Այդ ժամանակ շատ-շատեր անհասկանալի էր, թե ինչ ես նկատի ունեի, բայց այս 7-8 ամիսները ցույց տվեցին, որ իմ նկարագրած գրեթե բոլոր խնդիրները ի հայտ են գալիս»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ