Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան․ Ես բացառապես խոսում եմ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի շահերից

Հունիս 10,2020 23:35

«Երկրի հարցը» հաղորդման ընթացքում հաղորդավարը «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին խնդրեց անդրադառնալ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ակնարկների ձևով արած պնդմանը, թե իբր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը օտարերկրյա գործակալ է։ Իսկ հետո նաև պատգամավոր Արթուր Մանուկյանն է ասել, թե թող խոսի, որովհետև երբ խոսում է, հասկանում են, որ երկրի շահերն է սպասարկում, ինչ է մտածում մեր մասին։

Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ բացառապես խոսում է Հայաստանի Հանրապետության և ժողովրդի շահերից։ Եվ իր ցանկացած հայտարարություն միտված է այդ շահը պաշտպանելուն․ «Ի սկզբանե կեղծ պնդումներ են և որևէ աղերս չունեն իրականության հետ։ Տեսնելով այսօրվա իշխանության վերաբերմունքը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, հավատացած եղեք, եթե նրանք ունենային մի փոքր, մի ամենաչնչին ապացույցը իմ այս կամ այն հանցավոր արարքի մեջ, դա կա՛մ կհրապարակվեր մամուլում, կա՛մ իմ նկատմամբ կիրականացվեր քրեական հետապնդում։ Բայց ինչպես տեսնում եք՝ որևէ բան չկա»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930