Մամուլում քննարկման առարկա էր դարձել այն, որ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը իր բանուգործը թողած՝ զբաղված է մարզի տարածքում գործող գազալցակայանների զուգարանների սանիտարահիգիենիկ պայմանները ստուգելով:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա բացատրեց, որ միջպետական ճանապարհների վրա զուգարանների առկայության, սանհանգույցների կարգավիճակին է ծանոթացել, որովհետեւ դա ուղիղ կապ ունի տուրիզմի զարգացման հետ իրենց մարզում:
Մեր հարցին՝ շահարկվեց այն հարցը, թե ինչո՞ւ եք դուք ինքներդ գնում զուգարանները ստուգում, բազմաթիվ աշխատակիցներ ունեք դրա համար՝ Մաթեւոսյանը պատասխանեց. «Ես չեմ կաշկանդվում իմ հանձնարարականների հետեւից անձամբ գնալ եւ անձամբ ստուգել, ոչ միայն գազալցակայաններ այցերի մասին է խոսքը, ես նման այցեր ունենում եմ պետության կողմից արվող ցանկացած վերահսկողական աշխատանքներին մասնակցելով ու դա անում եմ մեծ սիրով»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ