Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ելք» դաշինքի քարոզիչների ու Մանախի միջեւ միջադեպի գործով դատաքննությունը վերսկսվեց

Հունիս 10,2020 23:23

«Ելք» դաշինքի քարոզիչների ու Արթուր Այվազյանի՝ Մանախի,  միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով դատաքննությունը վերսկսվել է Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ Մանախին, որը 14 տարի անցկացրել էր կալանավայրում Հոկտեմբերի 27-ի գործով կարեւոր վկայի սպանության համար, այս անգամ էլ մեղադրանք է առաջադրվել, որ Անդրանիկի փողոցում «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ «պահել է ապօրինի ձեռք բերած ատրճանակ՝ «անթաքույց արհամարհանք դրսեւորելով հասարակության նկատմամբ»: Ըստ մեղադրանքի, նա բռնությամբ զուգորդված խուլիգանություն է արել՝ Քր․ Օր-ի 258 հոդված, մաս երկրորդ, եւ ապօրինի զենք է կրել՝ 235 հոդված, մաս 1-ին։

«Գործում կային նյութեր, որոնք չէին հետազոտվել, որոնք որ համարեցի, որ կարեւոր են, որ հետազոտվեն, միջնորդեցի դատաքննությունը վերսկսվի: Մասնավորապես, ինտերնետում որոշ հրապարակումներ են եղել 2015 թվականի ապրիլի մեկին, որոնք կարող են կարեւոր նշանակություն ունենալ գործի համար»,- ասաց Հայկ Ալումյանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 26-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930