Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան․ Ռուսական ազդեցություն ԱԱԾ-ի վրա երբևիցե չի եղել

Հունիս 10,2020 22:40

«Երկրի հարցը» հաղորդման ընթացքում հաղորդավարը նկատեց, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դրական հանգամանք են համարում այն, որ ԱԱԾ նոր տնօրեն Արգիշտի Քյարամյանը չունի ազգային անվտանգության համակարգում աշխատանքի փորձ։ Նրանք նաև հույս են հայտնում, որ ԱԱԾ-ի վրա ռուսական ազդեցությունը գոնե շեշտակի կնվազի։

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը արձագանքեց․ «Համաձայն չեմ այդ պնդման հետ։ Ռուսական ազդեցություն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության վրա երբևիցե չի եղել։ Ես դա Ձեզ հստակ ասում եմ։ Դրանք կեղծ պնդումներ են որոշ շրջանակների կողմից։ Քաղհասարակություն ասելու պետք չէ մատնանշել կոնկրետ 1, 2, 3 հոգու։ Ի սկզբանե տարբեր հիմնադրամներից տարբեր երկրներից ֆինանսավորում են ստացել Հայաստանի Հանրապետությունում հակառուսական քարոզչություն իրականացնելու համար։ Նրանցից շատերը կամ ոմանք այսօր իշխանության մեջ են։ Եվ այդ գիծը՝ Ազգային անվտանգության ծառայությունը ռուսական ազդեցության տակ է, կփոխվի, և այլն, կեղծ պնդում է։ Եվ նրանք կատարում են իրենց պատվիրատուների պատվերը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930