Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան․ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելը ազգային անվտանգության իրական սպառնալիք է

Հունիս 10,2020 22:10

«Վարչապետը, ինչպես միշտ, անում է իրեն բնորոշ հակասական հայտարարություններ»,- չորեքշաբթի «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում, անդրադառնալով Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու փաստին, ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էր։

Նա հավելեց, որ ոչինչ չունի նոր ԱԱԾ տնօրենի դեմ․ «Արգիշտի Քյարամյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելը իրական ազգային անվտանգության սպառնալիք է․ մարդ, որը չունի կառավարման փորձ, որը չունի ազգային անվտանգության մարմիններում աշխատելու փորձ, տիրապետելու է շատ մեծ տեղեկատվության, պետք է արագ և օպերատիվ որոշումներ կայացնի տարբեր հարցերով։ Իսկ ազգային անվտանգությունը միայն տնտեսական և կոռուպցիոն բնույթի դեմ պայքարը չէ։ Այո՛, մարդիկ կարող են տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարել, բայց Ազգային անվտանգության ծառայությունը ունի ավելի լուրջ խնդիրներ՝ հետախուզությունն է, հակահետախուզությունն է։ Իսկ նման աշխատանք կատարելու համար պետք է ունենալ երկարամյա փորձ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930