Այսօր Գյումրու ավագանու նիստի օրակարգային հարցերից մեկը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանին հետմահու Գյումրու պատվավոր քաղաքացի շնորհելն էր։
Սամվել Բալասանյանն ասաց․ «Զարմանալի է, որ Մհերը մինչև հիմի պատվավոր քաղաքացի չէ, զարմանալի է»։
Քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Ռոբերտ Ասատրյանն ասաց․ «Հարգելի գործընկերներ, հաջորդ ամիս՝ հուլիսի 4-ին լրանում է մեր տաղանդավոր դերասանի ծննդյան 90-ամյակը։ Ես կարիք չեմ գտնում հիմնավորել որոշման անհրաժեշտությունը, որովհետև խոսքը գնում է անվանի դերասանի մասին, ով մեծ ավանդ ունի հայկական թատերական արվեստում և կինոյում։ Այնպես որ խնդրում եմ երախտագիտությամբ հաստատեք ներկայացված նախագիծը»։
Սամվել Բալասանյանն էլ ասաց, որ ինքը մոտ է եղել Ֆրունզիկ Մկրտչյանի հետ։
Կարդացեք նաև
«Մենք բոլորս սիրում ենք մեր Ֆրունզին, շատ զարմացած եմ, որ մինչ հիմա պատվավոր քաղաքացի չէր», -նորից կրկնեց Սամվել Բալասանյանը։ Նա ասաց, որ հատուկ արարողությամբ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը կհանձնեն նրա թանգարանին և բացարձակ չեն սպասի մինչև այս վիճակն անցնի։
Որոշումն ընդունվեց բուռն ծափահարություններով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ