Հայաստանում հնարավոր է 80-100 դրամով դիմակ գնել. այսօր պարետատան նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում նման պնդում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում կան բավարար ծավալով արտադրություններ դիմակի կարիքները հոգալու համար։ Այսօր շուկայում էական գնանկում կա, ինձ ասացին, որ նույնիսկ կարելի է 80 դրամով դիմակ գնել, չնայած դեռ շատ տեղեր կան, որ 150-200 դրամով են վաճառում, եւ շատ մարդիկ կան՝ չիրազեկվածության պատճառով շարունակում են հին իներցիայով այդ գներով դիմակ գնել։ Այսօր վստահաբար ինքնաշխատ ավտոմատներից կարելի է հատը 100 դրամով գնել դիմակ, իհարկե, այս պարագայում պետք է միանգամից երկուսը վերցնել՝ վճարելով 200 դրամ»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:
Քանի դեռ չի արձանագրվել կորոնավիրուսի ավարտը, վարչապետը հորդորում է տվյալներ չամփոփել եւ այլ երկրներից օրինակներ չվկայակոչել. «Որեւէ մեկը արդյունքները թող չամփոփի, քանի դեռ պաշտոնապես չի հայտարարվել կորոնավիրուսի համաճարակի ավարտը։ Երբ դա արձանագրվի, այն ժամանակ մենք թուղթ ու գրիչ կվերցնենք ու համեմատություններ կիրականացնենք, կտեսնենք՝ ով ի՞նչ է ձեռք բերել, ով`ի՞նչ է կորցրել, ով` ինչպե՞ս է վարել համավարակը»:
Համավարակի պայմաններում ՀՀ կառավարության որդեգրած որդեգրած կյանքը շարունակելու քաղաքականությունը՝, Նիկոլ Փաշինյանը ճշտգրիտ է ընտրված համարում: Նա չի բացառում, որ աշնանը մարդկանց օրգանիզմները իմունիտետ ձեռք բերեն վարակի նկատմամբ։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ