Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մարզավիճակ է հավաքում այդ երկրում կորոնավիրուսով պայմանավորված տեւական արգելքը վերացնելուց հետո:
Մարզիկը վերսկսված մարզումներից լուսանկարներ է հրապարակել հետեւյալ մակագրությամբ. «Անասելի զգացում է, որ կորտում ամեն օր մարզվում ես երկարատեւ ընդմիջումից հետո»:
Թենիսի միջազգային մրցաշրջանը կորոնավիրուսի համավարակի պատճառով կասեցված է մինչեւ հուլիսի 31-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ