Clutch Chess Champions Showdown հեռավար մրցաշարի քառորդ եզրափակչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 10:8 ընդհանուր հաշվով պայքարից դուրս է թողել Ռուսաստանի լավագույն գրոսմայստերներից Ալեքսանդր Գրիշչուկին ու կիսաեզրափակիչ փուլում մեկօրյա հանգստից հետո խաղալու է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Նախավերջին փուլի մյուս զույգը կազմել են Ուեսլի Սոն եւ Ֆաբիանո Կարուանան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ