Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կասեցվել է 2 մանկապարտեզի, ռեստորանային 3 համալիրի գործունեություն. տեսչական մարմինների ստուգայցերը շարունակվում են

Հունիս 10,2020 18:32

Այսօր առավոտյան ՀՀ կրթության տեսչական մարմինը ՀՀ պարետի 124-Ա որոշման համաձայն՝ 3 օրով կասեցվել է Էրեբունի վարչական շրջանի թիվ 67 և Շենգավիթ վարչական շրջանի թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը:

Նշված մանկապարտեզներում ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել էին պարետի կողմից սահմանված նորմերի, ինչպես նաև սանիտարահիգիենիկ այլ կանոնների պահպանման մի շարք խախտումներ. մանկապարտեզներից մեկը ապահովված չի եղել հոսող տաք ջրով, իսկ մյուսում խմբասենյակներից մի մասն է ապահովված եղել տաք ջրով, աղբամանները փակվող կափարիչով չեն եղել, չեն պահպանվել սպասքի լվացման կանոնները, անկողնային սպիտակեղենի լվացման ոչ բավարար պայմաններ են արձանագրվել:

ՀՀ կրթության տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակական բնույթ են կրում: Այսօր շրջայց է կատարվել մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Տեսչական մարմնի աշխատակիցները տեղում տրամադրում են խորհրդատվություն և տալիս համապատասխան ցուցումներ:

Արձանագրված խախտումները ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից ներկայացվում են պարետատուն:

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառումներ են իրականացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Հունիսի 10-ին ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ է իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ Պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։

Իրականացված գործառույթների և մշտադիտարկման ընթացքում հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։ Հիմնական խախտումները հետևյալն են՝ միկրոավտոբուսի առջևի նստատեղին ուղևորափոխադրումը կատարվել է միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, արձանագրվել են առանց դիմակի ուղևորների փոխադրման, սրահում ախտահանիչ հեղուկի բացակայության, ինչպես նաև գերբեռնված ուղևորափոխադրման դեպքեր։

Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում կրկին փոխադրումը կատարվել է վարորդի կողքին՝ ուղևորի նստեցումով, ինչպես նաև եղել են ուղևորներ, որոնք չեն կրել դիմակներ:

ՀՀ ՃՈ կողմից՝ պայմանավորված խախտումների բնույթով, կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետների կողմից՝ վերահսկողությանը զուգահեռ, իրականացվել  են բացատրական և իրազեկման աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ թերությունները անհապաղ շտկելու և վերացնելու ուղղությամբ։

Միաժամանակ նշենք, որ մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով իրականացվում են նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում և  հանրապետության բոլոր մարզերում:

ՔՏՀԱ տեսչական մարմինը, ստեղծված իրավիճակից ելնելով, հորդորում է խստագույնս հետևել բոլոր ցուցումներին և անվտանգության կանոններին։

ՍԱՏՄ-ն այսօր 72 ժամով կասեցրել է ռեստորանային 3 համալիրի գործունեություն

ՀՀ պարետի N63 որոշման հստակ պահանջ է՝ հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների անցկացումը: Դա նշանակում է, որևէ հանրային սննդի կետերում չի կարող կազմակերպվել խնջույքի կամ այլ հավաքի որևէ տեսակ՝ հարսանիք, կնունք, ծնունդ, հանդիպում և այլն, որտեղ մարդկանց քանակը 5-ից ավելի է:

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, հետամուտ է պարետի որոշումների կատարմանը:

Այսօր՝ 10.03.2020թ, ՍԱՏՄ մասնագետների կողմից կազմված արձանագրությունների հիմքով, 72 ժամով Երևանում կասեցվել է երկու, իսկ Շիրակի մարզում մեկ ռեստորանի աշխատանքը: Հանրային սննդի այս օբյեկտներում անցկացվել են բազմամարդ հարսանիքներ:

Այսօր 24 ժամով կասեցվել է նաև մի շարք այլ հանրային սննդի կազմակերպությունների, իրացման կետերի՝ խանութների և արտադրությունների գործունեությունը:

ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակներում՝ ՍԱՏՄ աշխատակիցները շարունակել են լայնածավալ ստուգայցերն ամբողջ հանրապետությունում: Մշտադիտարկումներին կհաջորդեն կասեցումները, քանի որ, թեև տնտեսավարողները միտված են առավել ուշադիր ու պատասխանատու գործելաոճի, սակայն խախտումներ, այնուամենայնիվ, թույլ են տալիս:

Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսավարողների համար:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930