Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,2%. Արցախի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել 2019թ.-ի բյուջեի կատարողականը

Հունիս 10,2020 18:01

Հունիսի 10-ին ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին է ներկայացրել ԱՀ 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և կառավարության անդամներ:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը շնորհավորել է նորանշանակ և վերանշանակված պետական նախարարին, կառավարության անդամներին ու պետեկամուտների կոմիտեի նախագահին բարձր և պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն երկրի զարգացման կարևորագույն գործում: Անցնելով օրակարգային հարցին՝ խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել նախորդ տարվա բյուջեի կատարման հաշվետվությունը:

Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները, նշել է, որ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 342,5 մլրդ դրամ՝ ապահովելով 10,3% տնտեսական աճ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,2%:

Վահրամ Բաղդասարյանն այնուհետև ներկայացրել է նյութական արտադրության հիմնական ոլորտներում արձանագրված ցուցանիշները.

Արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 165մլրդ դրամ՝ 2018թ-ի համեմատ աճը 40,1%-ով,
Շինարարության ծավալ՝ շուրջ 64,6 մլրդ դրամ՝ 23,1% աճ,
Գյուղատնտեսական արտադրանքի ծավալ՝ 70,6 մլրդ դրամ: 2018թ-ի՝ 74,1մլրդ դրամի համեմատ՝ նվազել է շուրջ 4,7%-ով
Միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 175,522 հազ դրամ, 2018թ-ի նկատմամբ աճը՝ 8,9%, նախորդ տարվա 161,181դրամի փոխարեն,
Արտաքին առևտրաշրջանառության ծավալ՝ 656,1մլն ԱՄՆ դոլար, 2018թ.-ի նկատմամբ 18,2% աճ,
Ապրանքների ներմուծման ծավալ՝ 373,1մլն ԱՄՆ դոլար, աճը՝ 5,7%,
Արտահանման ծավալ՝ 283 մլն ԱՄՆ դոլար, աճը ՝ 40,1%,
Գնաճ՝ 0,7%:

2019թ.-ի պետական բյուջեով պլանավորված 59մլրդ 700մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 60մլրդ 135մլն դրամ: Ծրագրավորված ցուցանիշը կատարվել է 100,7%-ով:

«ԱՀ 2019թ-ին պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 111 մլրդ 818,7մլն դրամ՝ ապահովելով պլանավորված ցուցանիշի 96%-ը: 2019թ-ին պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման»,-նշել է ֆինանսների նախարարը:

2018թ-ի բյուջեի հիմնական ծախսային ուղղությունները ներկայացնելուց հետո Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին: Իր ելույթում օրենսդիրների մտահոգություններին և առաջարկություններին է անդրադարձել նաև պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Բյուջեի կատարողականի վերաբերյալ մշտական հանձնաժողովներում ոլորտային քննարկումները կմեկնարկեն հունիսի 11-ից:

Արցախի Հանրապետության ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930