Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունը կազմակերպել էր առցանց աշխատաժողով՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրի հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացմանն ուղղված www.e-rights.am hարթակի ներկայացմանը:
Աշխատաժողովին մասնակցում էին Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների համար պատասխանատու պետական մարմինների և գերատեսչությունների շուրջ մեկ տասնյակ ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ընթացքում Նախարարության ներկայացուցիչները տրամադրեցին տեղեկատվություն www.e-rights.am hարթակի գործիքակազմի, մասնավորապես, Կառավարության որոշմամբ սահմանված յուրաքանչյուր գործողության կատարման վերաբերյալ պետական մարմինների կողմից կիսամյակային հաշվետվությունները հարթակում տեղադրելու, միջոցառումների կարգավիճակի փոփոխման, մեկնաբանություններին պատասխանելու միջոցների և եղանակների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել և ապրիլի 1-ին գործարկել է www.e-rights.am հարթակը։
Այս հարթակի միջոցով հնարավոր է՝
առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների ծրագրին,
միջոցառումների իրականացման ընթացքին,
հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները,
ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ