Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիճաբանելիս ալկոհոլի ազդեցության տակ սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է ընկերոջը. քրեական գործն ուղարկվել է դատարան

Հունիս 10,2020 17:53

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է քաղաքի 25-ամյա բնակչի կողմից դիտավորությամբ ընկերոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ Բյուրեղավան քաղաքի 25-ամյա բնակիչը, 2019 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 02:30-ի սահմաններում, Երևան քաղաքում գործող ռեստորաններից մեկի մուտքի դիմաց, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածել է 25-ամյա ընկերոջ որովայնին՝ պատճառելով մարմանական ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Բյուրեղավան քաղաքի 25-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930