Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում:
Այն, ինչ ունի սկիզբ՝ ունի նաև ավարտ:
Կուսակցական գործունեությունս ինձ տվել է մեծ փորձ, քաղաքական հստակ դիրքորոշում՝ պայքարել հանուն արդարության և սկզբունքների: Շնորհակալ եմ:
Ցանկացած հարաբերության մեջ գլխավորն ազնվությունն ու անկեղծությունն է: Ցավոք, գտնում եմ, որ կուսակցական գործունեությանս այս փուլում ես ինձ սպառել եմ: Որոշել եմ դադարեցնել գործունեությունս «Հանրապետություն» կուսակցության կազմում և ճանապարհս շարունակել որպես անկախ քաղաքական գործիչ: Այսպես, միանշանակ, ազնիվ է:
Կարդացեք նաև
Անտեսել սա՝ կնշանակի դավաճանել ինքս ինձ ու իմ արժեքները:
Ես գնում եմ առաջ, թերթում եմ կյանքիս կարևորագույն, բայց այլևս հին էջն ու բացում նոր քաղաքական էջ: Գործունեությամբս փորձելու եմ վերահաստատել՝ իմ նոր ու անկախ ուղին արդարացված է:
Շարունակելու եմ աշխատանքս Երևանի ավագանու կազմում և, ինչպես միշտ, աշխատելու եմ հանուն Երևանի ու երևանցու:
Գործընկերներիս մաղթում եմ արդյունավետ ու անաչառ աշխատանք»: