Լրահոս
Օրվա լրահոսը

Նորություն ՀՀ-ում՝ հայրության արձակուրդ. «Իմ քայլի» պատգամավորի օրինագիծը

Հունիս 10,2020 17:25

«Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների մասին» օրինագծով, որը հեղինակել է «Իմ քայլի» պատգամավոր Ծովինար Վարդանյանը, հղիության արձակուրդից վերադարձած կանանց երաշխիքներն ամրապնդվում են մինչեւ երեխայի մեկ տարեկան դառնալը, օրինակ՝ մինչեւ երեխայի մեկ տարեկանը չի կարող փոփոխվել նրա մոր աշխատավարձի չափը:

ԱԺ առողջապահության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր օրինագծի հեղինակ Ծովինար Վարդանյանը տեղեկացրեց, որ սահմանվել է նաեւ հայրության՝ վճարովի հիմունքներով արձակուրդ. «Սա նորություն է ՀՀ-ում եւ հատկացվում է երեխայի հորը՝ երեխայի ծնվելուց հետո: Երեսուն օրվա ընթացքում երեխայի հայրն իր ցանկությամբ կարող է վերցնել հինգ աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ: Օրենքի այս կետը կգործի հունվարի մեկից»:

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քննարկվի եւ քվեարկվի ԱԺ լիագումար նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930