«Այս տարի ակնկալում ենք, այդ թվում խաղողի բավականին լավ բերք: Ցավոք, կորոնավիրուսի ստեղծած իրավիճակով պայմանավորված, մթերողները մի փոքր զգուշությամբ են մոտենում պայմանագրեր կնքելուն»,-ԱԺ տարածքային, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում 2019թ.-ի պետբյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:
«Այս պահին հիսուն տոկոսով են կնքված պայմանագրերը բնակիչների հետ: Առաջիկայում ավելի լայն քննարկումներ կունենաք, որոնցում կընդգրկենք ավելի մեծ թվով գործարարների»,-տեղեկացրեց մարզպետը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ